Արարատ Միրզոյանը շնորհավորել է նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան տարեդարձի կապակցությամբ

Արարատ Միրզոյանը շնորհավորել է նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան տարեդարձի կապակցությամբ

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան տարեդարձի կապակցությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից։

«Հարգելի՛ պարոն նախագահ,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան տարեդարձի կապակցությամբ: Մաղթում եմ Ձեզ և Ձեր ընտանիքին քաջ առողջություն։

Վստահ եմ, որ կշարունակեք ներդնել Ձեր գիտելիքները, փորձը և եռանդը հանուն մեր հայրենիքի և հայ ժողովրդի ներկայի և ապագայի»,- ասված է ՀՀ ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում