Սաակաշվիլիի կուսակցության նախագահ Նիկա Մելիան ձերբակալվեց
«Միասնական ազգային շարժման» նախագահ Նիկա Մելիան ձերբակալվեց, հայտնում է 1tv.ge-ն։
Քիչ առաջ իրավապահները մտան «Ազգային շարժման» գրասենյակ, որտեղ գտնվում էր Նիկա Մելիան: «Ազգային շարժման» կողմնակիցները փորձեցին դիմադրություն ցույց տալ։
Ինչպես տեղից հայտնում է Վրաստանի առաջին ալիքի լրագրողը, Նիկա Մելիային նստեցին ավտոմեքենան և հեռացրին տարածքից:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան հրաժարական էր տվել Մելիայի ձերբակալության հարցով թիմակիցների հետ ունեցած տարաձայնությունների պատճառով։
Կարծիքներ