Քաշմիրում զինյալների հարձակման հետևանքով հեռուստահաղորդավար է զոհվել

Քաշմիրում զինյալների հարձակման հետևանքով   հեռուստահաղորդավար է զոհվել

Հնդկական միության Ջամու և Քաշմիրի տարածքում զինյալների հարձակման հետևանքով զոհվել է մեկ խաղաղ բնակիչ, վիրավորվել 10-ամյա երեխա։ Այս մասին հինգշաբթի հայտնել է շրջանի ոստիկանությունը իր Twitter-ում։

Ծայրահեղականների հարձակման զոհ է դարձել տեղական հեռուստաալիքի հեռուստահաղորդավար Ամրին Բհաթը։ Ողբերգության պահին նա եղել է 10-ամյա եղբորորդու հետ։ Տղան վիրավորվել է ձեռքից, նրա կյանքին վտանգ չի սպառնում. Կինը հիվանդանոցում մահացել է։

Ոստիկանության տվյալներով՝ հարձակումն իրականացրել են «Լաշկար-է-Թայբա» ահաբեկչական խմբավորման երեք անդամներ: Բուդգամի շրջանը, որտեղ տեղի է ունեցել հարձակումը, շրջափակվել է, և հանցագործներին բռնելու գործողություն է իրականացվում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում