Բայդենը մտադիր Է օգտագործել ԱՄՆ-ի Ֆուտբոլի ազգային լիգայի բոլոր մարզադաշտերը պատվաստման համար

Բայդենը մտադիր Է օգտագործել ԱՄՆ-ի Ֆուտբոլի ազգային լիգայի բոլոր մարզադաշտերը պատվաստման համար

 ԱՄՆ-ի վարչակազմը մտադիր Է պաշտպանել Ֆուտբոլի ազգային լիգայի (ՖԱԼ, ամերիկյան ֆուտբոլի պրոֆեսիոնալ լիգա ԱՄՆ-ում) առաջարկությունը եւ նրա բոլոր մարզադաշտերն օգտագործել նոր կորոնավիրուսի դեմ բնակչության պատվաստման համար: Այդ մասին հայտարարել Է Միացյալ Նահանգերի նախագանհ Ջո Բայդենը CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, որից հատվածներ են հեռարձակվել փետրվարի 7-ին:

Պետության ղեկավարին հարցրել են, թե մտադիր Է արյոք դաշնային կառավարությունը պաշտպանել ՖԱԼ-ի առաջարկությունը եւ լիգայի բոլոր մարզադաշտեն օգտագործել ամերիկացիների պատվաստման տեմպերը մեծացնելու համար: «Անտարակույս, մենք կօգտագործենք (դրանք): Ես կասեմ իմ անձնախմբին, որ դրանք մատչելի են, եւ ես կարծում եմ, որ մենք դրանցից կօգտվենք»,- նշել Է նա:

Այս պահին ԱՄՆ-ի բնակիչներին պատվաստում են ՖԱԼ-ի մոտավորապես 30 մարզադաշտերից յոթում: Ավելի վաղ ԱՄՆ-ի Ալերգիկ եւ վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչին հայտարարել Է, որ ԱՄՆ-ում կոլեկտիվ իմունիտետ կհայտնվի այն բանից հետո, երբ երկրի բնակիչների 75 տոկոսը կպատվաստվի: Ներկայիս տեմպերով դա կարող Է զբաղեցնել գրեթե մեկ տարի: Բայենը հայտարարել Է, որ իշխանությունները չեն կարող այքան երկար սպասել: «Ուստի մենք բոլոր ուժերով մեծացնում ենք (պատվաստման տեմպերը)»,- նշել Է Միացյալ Նահանգների ղեկավարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում