Թբիլիսիում ցուցարարները կառավարությանը մինչև հուլիսի 12-ի առավոտ ժամանակ են տվել հրաժարական տալու համար

Թբիլիսիում ցուցարարները կառավարությանը մինչև հուլիսի 12-ի առավոտ ժամանակ են տվել հրաժարական տալու համար

Կառավարության վարչակազմի առջև երեկ՝ հուլիսի 12-ի ուշ երեկոյան, ավարտվել է օպերատոր Լեքսո Լաշքարավայի մահվան կապակցությամբ տեղի ունեցած բողոքի ցույցը:

Ինչպես հայտարարել են ցուցարարները, իշխանություններին ժամանակ են տվել մինչև վաղը ժամը 12:00-ն, որպեսզի կառավարության պաշտոնյաները հրաժարական տան, հակառակ դեպքում նրանք կվերսկսեն հանրահավաքը ժամը 18:00-ին:

Հիշեցնենք, որ հուլիսի 5-ին «Թբիլիսի փրայդի» հակառակորդների կողմից ծեծի ենթարկված «TV Պիրվելիի» օպերատոր Լեքսո Լաշքարավան մահացել է: Այս պահին անհայտ է մահվան պատճառը: Լեքսո Լաշքարավան մի քանի օր գտնվում էր կլինիկայում, որից հետո դուրս է գրվել; Նրան մահացած են հայտնաբերել իր բնակարանում։

Լեքսո Լաշքարավայի մահվան փաստով հետաքննությունը սկսվել է Վրաստանի քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում