Չինաստանի հյուսիսում ջերմաստիճանը հասել է ռեկորդային -52,3 աստիճանի, թռչունները լճերում սառել են

Չինաստանի հյուսիսում ջերմաստիճանը հասել է ռեկորդային -52,3 աստիճանի, թռչունները լճերում սառել են

Չինաստանի հյուսիսային Սինծիան նահանգում ջերմաստիճանի կտրուկ անկում է գրանցվել՝ գերազանցելով 64 տարվա ռեկորդը։ Ջերմաստիճանը նվազել է ըստ Ցելսիուսի 45 աստիճանով՝ հասնելով -52,3-ի։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ CNA պարբերականը հաղորդում է, որ ցրտի պատճառով երթևեկության լուրջ խաթարումներ են տեղի ունեցել, ձյան պատճառով փակվել են ճանապարհներ։

Համացանցում նաև տեսանյութեր ու լուսանկարներ են տարածվել, որոնցում երևում են ջերմաստիճանի հանկարծակի և կտրուկ անկման ողբերգական հետևանքները վայրի կենդանիների համար․ բազմաթիվ ջրային թռչուններ սառել են գետերում, նախքան կկարողանային փախչել։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում