Մեկ շաբաթում Covid 19-ի 60 նոր դեպք է հաստատվել
Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 13-19 ընկած ժամանակահատվածում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 60 նոր դեպք։
Այդ ընթացքում կատարվել է 6968 թեստավորում։ Վարակից մահվան նոր դեպք չի գրանցվել․ ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8625 մահվան դեպք է արձանագրվել։ Նշված ժամանակահատվածում առողջացածների թիվը՝ 25։
Կարծիքներ