Բլինքենը հայտարարել է, որ Վաշինգտոնը Մերձավոր Արևելքում էսկալացիայի չի ձգտում
ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Թուրքիայի, Եգիպտոսի, Հորդանանի և Սաուդյան Արաբիայի գործընկերներին վստահեցրել է, որ Վաշինգտոնն էսկալացիայի չի ձգտում Մերձավոր Արևելքում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտը։
Բլինքենն Իրանի` Իսրայելին հասցրած հարվածները քննարկել է Թուրքիայի, Եգիպտոսի, Հորդանանի արտաքին գործերի նախարարներ Հաքան Ֆիդանի, Սամեհ Շուքրիի, Այման Սաֆադիի և Սաուդյան Արաբիայի արքայազն Ֆեյսալ իբն Ֆարհան ալ Սաուդի հետ ունեցած հեռախոսազրույցների ժամանակ:
Կարծիքներ