ՌԴ ԱԳՆ-ն նախապատրաստվում է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարի Ռուսաստան այցին

ՌԴ ԱԳՆ-ն նախապատրաստվում է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարի Ռուսաստան այցին

Փետրվարի 10-ին Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարության ղեկավարի հնարավոր այցը Մոսկվա նախապատրաստվում Է: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ում:

Ավելի վաղ ԶԼՄ-ներում հաղորդագրություն Է հայտնվել այն մասին, որ Միացյալ Թագավորության ԱԳՆ ղեկավար Լիզ Թրասսն այցով ՌԴ կմեկնի հինգշաբթի օրը՝ փետրվարի 10-ին:

«Նախապատրաստվում Է»,-գործակալությանը հայտարարել են ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում՝ պատասխանելով այն հարցին, որը վերաբերում Է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարության ղեկավարի հնարավոր այցին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում