Ճապոնիայի, Հարավային Կորեայի ԱԳՆ ղեկավարները և ԱՄՆ-ի պետքարտուղարը կարող են հանդիպել Բալիում. Yomiuri
Ճապոնիայի, Հարավային Կորեայի եւ ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կարող են եռակողմ բանակցություններ վարել Բալիում G20-ի արտաքին գործերի նախարարությունների (ԱԳՆ) ղեկավարների հանդիպման հարթակներում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 6-ին այդ մասին հաղորդել Է Yomiuri թերթը՝ վկայակոչելով աղբյուրներ:
Թերթի տվյալներով՝ ներկայումս կողմերը կատարում են համապատասխան համաձայնեցումներ հուլիսի 7 – 8-ը կայանալիք հանդիպման վերաբերյալ: Բանակցությունների գլխավոր թեման, ինչպես սպասվում Է, կդառնան ԿԺԴՀ-ի հրթիռա-միջուկային ծրագիրը եւ հակազդման միջոցները դրա դեմ:
Միեւնույն ժամանակ հրատարակության աղբյուրները հայտնել են, որ Ճապոնիայի եւ Չինաստանի արտգործնախարարությունների ղեկավարների հանդնպումը, հավանաբար, չի կայանա, իսկ Ճապոնիայի եւ Հարավային Կորեայի ԱԳՆ ղեկավարների երկկողմ շփումը կարող Է լինել սոսկ չ պաշտոնական մակարդակով:
Հունիսի վերջին Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան, ինչպես նաեւ ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի նախագահներ Ջո Բայդենը եւ Յուն Սոկ Յոլը Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հարթակներում անցկացրել են հինգ տարվա ընթացքում առաջին եռակողմ հանդիպումը բարձր մակարդակով: Այն ժամանակ նրանք համաձայնության են եկել համագործակցել ԿԺԴՀ-ի խնդրի շուրջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ