Սաակաշվիլին հացադուլ է հայտարարել

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ձերբակալությունից հետո հացադուլ է հայտարարել, քանի որ համաձայն չէ առաջադրված մեղադրանքների հետ և իրեն համարում է քաղբանտարկյալ։ Այս մասին լրագրողներին հայտնել է վրացի օմբուդսմեն Նինո Լոմջարիան՝ բանտում Սաակաշվիլիին այցելելուց հետո։ Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն։
Ուրբաթ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել էր, որ Սաակաշվիլին ձերբակալված է։
Գերագույն ռադայի «Ժողովրդի ծառան» խմբակցության պատգամավոր Ելիզավետ Յասկոն, ում հետ Սաակաշվիլին հարաբերությունների մեջ է, կոչ է արել ուկրաինական իշխանություններին, ինչպես նաև ԵՄ-ին ու ԱՄՆ-ին պաշտպանել նրան։
Կարծիքներ