Ճապոնիան հավանություն կտա AstraZeneca-ի կիրառմանը 60 եւ ավելի բարձր տարիքի մարդկանց համար
Ճապոնիան պլանավորում Է հավանություն տալ COVID-19-ի դեմ AstraZeneca ընկերության պատվաստանյութի կիրառմանը 60 եւ ավելի բարձր տարիքի մարդկանց համար: Այդ մասին հաղորդում են ճապոնական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով կառավարական աղբյուրների:
Ճապոնիայի առողջապահության նախարարության մի խումբ փորձագետներ պատվաստանյութի համար ընդունելի տարիքային ընդգրկույթը կքննարկեն հունիսի 30-ի նիստում: Մասնագետներն ուշադրության կառնեն իրադրությունն արտասահմանում, նշել են աղբյուրները:
AstraZeneca-ի պատվաստանյութը Ճապոնիայում պաշտոնապես հավանության Է արժանացել մայիսի վերջին: Սակայն դրա կիրառումը հետաձգվել Է ավելի վաղ ուրիշ երկրներում պատվաստումից հետո հայտնաբերված թրոմբների առաջացման դեպքերի պատճառով անհանգստության կապակցությամբ:
Մինչդեռ առողջապահության բնագավառի մի քանի փորձագետներ հայտարարել են, որ պատվաստանյութը որպես տարբերակ չպետք Է բացառել, քանի որ դրա արդյունավետությունը հաստատվել Է Մեծ Բրիտանիայում եւ այլ երկրներում, որտեղ զգալի քանակությամբ ներարկումներ են արվել:
Մայիսի վերջին Ճապոնիայի կառավարությունը պաշտոնապես հավանություն Է տվել COVID-19-ի դեմ Мoderna եւ AstraZeneca ընկերությունների պատվաստանյութերին: Առաջ երկրում պատվաստումն իրականացվում Էր Pfizer պատրաստուկով: Պատվաստման տեմպերով Ճապոնիան հետ Է մնում բազմաթիվ երկրներից, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ