Թող ռադները քաշեն, վեր ընկնեն իրենց գործով զբաղվեն, մեր երկրի ներքին գործերին չխառնվեն. Ալեն Սիմոնյան

Թող ռադները քաշեն, վեր ընկնեն իրենց գործով զբաղվեն, մեր երկրի ներքին գործերին չխառնվեն. Ալեն Սիմոնյան

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է ՀՀ-ում վերջին իրադարձություններին, այդ թվում՝ գործարար Սամվել Կարապետյանի ձերբակալության շուրջ ՌԴ-ից հնչող արձագանքներին:

Խոսելով ձերբակալությանն անդրադարձող ռուս հաղորդավարների, շոու բիզնեսի ներկայացուցիչների հայտարարություններից՝ ԱԺ նախագահն ասաց. «Կարող է Սամվել Կարապետյանը ծրարով մի 30-50 հազար դոլար փող է տվել, հիմա իրենք ասում են՝ մեր ընկերն է: Ում փող է տվել, հարսանիքին երգել են, իր ընկերներն են: Հիմա դրանք դուրս են եկել ի պաշտպանությո՞ւն, թող ռադները քաշեն, վեր ընկնեն իրենց գործով զբաղվեն և մեր երկրի ներքին գործերին չխառնվեն»,- ասել է նա:

Ըստ Սիմոնյանի՝ դրանք հակառակ էմոցիա են առաջացնում ոչ միայն իր մոտ, այլ ՀՀ քաղաքացիների:

«Թող բերանները փակեն, ռադները քաշեն: Ես համարում եմ, որ մենք շատ լրջորեն այս բաների հետևանքով պետք է քննարկենք ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը դադարեցնելու հարցը ՀՀ-ում: Այդ կապիկների ծրագրերը վաղուց փակված են ՀՀ-ում, իրենց մուտքը՝ ՀՀ փակված: Բայց եթե պետական ալիքներն իրենց թույլ են տալիս խառնվել ՀՀ ներքին գործերի մեջ, միգուցե մենք էլ պետք է առնվազն փակենք իրենց մուտքը մեր հանրության բնակարաններ:

Դրանք առնվազն մեր ժողովրդի նյարդերի վրա ազդում են: Այլ հարց է՝ ինչ-որ ձևով դա մեզ օգուտ է տալիս, որովհետև եթե հեքիաթներ են պատմում, որ ԱՄՆ-ի սպեցնազը ՀՀ ԱԺ-ում էր կամ կառավարությունում էր, մեր ժողովուդրը գիտի չէ՞ թե ՀՀ-ում ինչ է կատարվում, գիտի՝ որ սուտ են ասում»,- ասել է ԱԺ նախագահը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում