Չե՞ք հոգնում ամեն անգամ ծիծաղելի վիճակում հայտնվելուց. Պապոյանը՝ իր հրապարակած թվերի «կեղծ» լինելու մասին

Չե՞ք հոգնում ամեն անգամ ծիծաղելի վիճակում հայտնվելուց. Պապոյանը՝ իր հրապարակած թվերի «կեղծ» լինելու մասին

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Փաստերի ստուգման հարթակի հրապարակմանը՝ համաձայն որի, Պապոյանը և նրա ղեկավարած նախարարությունը շարունակում են անվստահելի աղբյուրի հիման վրա ոչ հավաստի տվյալներ տարածել։ 

«Ըստ Fip.am կայքի «փաստեր ստուգողների» տրամաբանության, եթե Լյուքսեմբուրգում, որտեղ ապրում է 0,7 մլն մարդ և միջին աշխատավարձը 5544 դոլար է, իսկ Նիգերիայում, որտեղ ապրում է 237,5 մլն մարդ, 128 դոլար, ապա այս երկու երկրների ընդհանուր բնակչության՝ 238,2 մլնի միջին աշխատավարձը կկազմի 2836 դոլար՝ (5544+128)/2։

Գիտեմ չեք հավատա, որ նման ծանծաղամիտ բան են գրել, բայց այսպիսի անհարմար բան է ստացվել այն բանից հետո, երբ փորձել են հերթական անգամ սևացնել ինձ։

Մի ամբողջ լավաշ են գրել, որտեղ նախ փորձել են այս տրամաբանությամբ հակասել ինձ և հետո կասկածի տակ են դրել numbeo.com կայքի տվյալները։ Ուրեմն numbeo-ն հեչ, fip-ը՝ մեջ:

Fip.am-ի տղաներ և աղջիկներ, գիտեմ, թե ինչպիսի личная неприязнь ունեք իմ անձի հանդեպ, պատճառներն էլ գիտեմ, բայց չե՞ք հոգնում ամեն անգամ ծիծաղելի վիճակում հայտնվելուց։

Գնացեք ձեր գրանտները վայելեք, իմ հետ ի՞նչ գործ ունեք»,- գրել է Պապոյանը:

Նշենք՝ Փաստերի ստուգման հարթակի հրապարակման մեջ նշվում է, որ 126 երկրների ցանկում Հայաստանի ամսական միջին աշխատավարձը (610 դոլար), ըստ իրենց սեփական հաշվարկների, զգալիորեն ցածր է նախարարի և Numbeo կայքի հրապարակած ցուցանիշներից:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում