Սենատորներ Մենենդեսի ու Ռիչի հետ հանդիպմանն իբր ուշանալու մասին «տեղեկատվությունը» չի համապատասխանում իրականությանը. ԱԳՆ
Սենատորներ Մենենդեսի ու Ռիչի հետ հանդիպմանն իբր ուշանալու մասին «տեղեկատվությունը» չի համապատասխանում իրականությանը:
Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Վահան Հունանյանը՝ նշելով, որ ՀՀ ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն հանդիպման է ժամանել ճիշտ ժամանակին։
Հունանյանը նաև մամուլին կոչ է անում զերծ մնալ «տեղեկատվական հերթական աղբի տիրաժավորումից»։
Նշենք, որ այս տեղեկատվությունն ի սկզբանե հայտնել էր քաղաքագետ Սուրեն Սարգսյանը, որին էլ հղում անելով լուրը հրապարակել էին մյուս լրատվամիջոցները:
Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Վաշինգտոնում գտնվող Արարատ Միրզոյանը շուրջ 30 րոպե ուշացել է ԱՄՆ սենատոր Մենենդեսի հետ հանդիպումից:
Մեկ այլ սենատոր՝ հանրապետական Ռիչը,ըստ Սարգսյանի, նույնպես պետք է մասնակցեր հանդիպմանը, 20 րոպե սպասելուց հետո վրդովվել է և ցանկացել է հեռանալ, սակայն նրան շատ են խնդրել մի փոքր էլ սպասել:
Կարծիքներ