«Ինտերը» նվազագույն հաշվով հաղթել է «Վերոնային». Մխիթարյանը մասնակցել է խաղին

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 18-րդ տուրում «Ինտեր»-ը մրցել է «Վերոնա»-ի հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ինտեր»-ին հաջողվել է հանդիպման հաշիվը բացել խաղի մեկնարկային 3-րդ րոպեին: Գոլի հեղինակ դարձել է Լաուտարո Մարտինեսը: Խաղի ամբողջ ընթացքում «Վերոնա»-ին այդպես էլ չի հաջողվել հետ բերել կորցրածը և «Ինտեր»-ը հաղթել է նվազագույն առավելությամբ:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվել է 77-րդ րոպեին:
«Ինտեր»-«Վերոնա»` 1:0:
Այս հաղթանակից հետո «Ինտեր»-ը մրցաշարային աղյուսակում 3-րդն է:
Կարծիքներ