ԱՄՆ-ի կոալիցիան հաստատել է Սիրիայում իր ուժերի ուղղությամբ հրթիռահարվածը

ԱՄՆ-ի կոալիցիան հաստատել է Սիրիայում իր ուժերի ուղղությամբ հրթիռահարվածը

ԱՄՆ-ի զինվորականները Սիրիայում ենթարկվել են հրթիռակոծման: Այդ մասին հայտնել Է ԱՄՆ-ի կոալիցիայի ներկայացուցիչ գնդապետ Ուեյն Մարոտոն:

«Տեղական ժամանակով մոտավորապես 19:44-ին Սիրիայում ԱՄՆ-ի ուժերը գրոհի են ենթարկվել մի քանի հրթիռներով: Տուժածներ չկան, վնասը գնահատվում Է: Մենք լրացուցիչ տվյալները կտրամադրենք, երբ մենք ավելի շատ տեղեկատվություններ ունենանք»-գրել Է նա իր Twitter-ում:

Մարոտոն հավելել Է, որ ԱՄՆ-ի ուժերը ինքնապաշտպանության նպատակներով պատասխան կրակ են բացել: «Սիրիայում ԱՄՆ-ի ուժերը, գտնվելով բազմաթիվ հրթիռների գրոհի ներքո, գործել են ինքնապաշտպանության նկատառումներով եւ հակամարտկոցային հրետանային կրակ բացել հրթիռների արձակման դիրքերի ուղղությամբ»,-նշել Է կոալիցիայի ներկայացուցիչը:

Ավելի վաղ ՍԱՆԱ սիրիական գործակալությունը հաղորդել Է, որ ամերիկյան զինված ուժերի տեղաբաշխման շրջանը, որը գտնվում Է սիրիական Դեյր Էզ Զորի նահանգի «Օմար» նավթահանքի մերձակայքում, հունիսի 28-ին հրթիռակոծման Է ենթարկվել:

Իրադարձությունների վայրից ստացված տվյալների համաձայն, այս շրջանում պայթել Է ոչ պակաս, քան ութ արկ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում