Դատական կարգով 17 տարվա պայքարից հետո Հունաստանին է վերադարձվել գողացված հարյուրավոր արտեֆակտներ
Հունաստանը հայտարարել է, որ վերադարձել է հարյուրավոր կողոպտված իրեր, այդ թվում՝ Ալեքսանդր Մակեդոնացու 2-րդ դարի բրոնզե արձանը, հայտնում է BBC-ն:
Պաշտոնյաները հայտնել են, որ դա վերադարձվել է հնություններ վաճառող բրիտանացու հետ դատական պայքարից հետո:
Նշվում է, որ Ռոբին Սայմսը հավաքել է հազարավոր կտորներ՝ որպես անօրինական առևտրականների ցանցի մաս:
Տարիներ շարունակ Հունաստանը պայքարում է՝ վերադարձնելու կողոպտված արտեֆակտները՝ ամբողջ աշխարհի թանգարաններից և մասնավոր հավաքածուներից:
Հունաստանի մշակույթի նախարար Լինա Մենդոնին հայտարարել է, որ դատական կարգով 17 տարվա պայքարից հետո Սայմսի հավաքածուից 351 իրեր հայրենադարձվում են:
Կարծիքներ