Օձուն-Այգեհատ ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա

Օձուն-Այգեհատ ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա

Հոկտեմբերի 17-ին, ժամը 01։48-ին քաղաքացին դիմել է Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն առ այն, որ Օձուն-Այգեհատ ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Օձուն-Այգեհատ ավտոճանապարհի 2-րդ կմ-ին այրվում է «BMW» մակնիշի ավտոմեքենա։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։02-ին, մարվել՝ 02:50-ին։ Մասամբ այրվել է ավտոմեքենա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում