Հայաստանը Իրանում առևտրական կցորդ կունենա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հայկ Նազարյանը կնշանակվի Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդ:
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 23-ի N 1935-Ն որոշման հավելվածի 10-րդ կետը`
Հայկ Նազարյանին 2025 թվականի ապրիլի 1-ից նշանակել Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդ` 3 տարի ժամկետով»,- ասվում է որոշման մեջ:
Կարծիքներ