Ի՞նչն է եղել Եյսկում Սու-34-ի կործանման պատճառը

Ի՞նչն է եղել Եյսկում Սու-34-ի կործանման պատճառը

Եյսկում ռմբակոծիչի անկման պատճառը Սու-34-ի շարժիչ երկու ճայի ընկնելն է եղել։ Այս հանգամանքը հանգեցրել է հրդեհի և օդանավի կործանմանը։ Այս մասին TASS-ին հայտնել են իրավապահ մարմիններում։

Նրանք նշել են, որ թռչունները մտել են Սու-34-ի շարժիչները ռմբակոծիչի թռիչքի ժամանակ։

«Դրանց (ճայերի) մնացորդները հայտնաբերվել են փորձագետների կողմից՝ օդանավի բեկորներն ուսումնասիրելիս»,-ասել են գործակալությանը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարության Սու-34 ռմբակոծիչը հոկտեմբերի 17-ի երեկոյան ընկել էր ՌԴ Կրասնոդարի երկրամասի Եյսկ քաղաքում, բնակելի թաղամասում։ 9 հարկանի շենքում, ինքնաթիռի վառելիքի բռնկման պատճառով, խոշոր հրդեհ էր առաջացել, որի հետևանքով զոհվածների թիվը հասել է 15-ի, որոնցից 3-ը՝ երեխաներ։ Տուժածները 19-ն են, նրանցից 5-ը՝ երեխաներ։

Եյսկի շրջանում հոկտեմբերի 17-ից 19-ը սուգ է հայտարարվել։

Աղբյուր՝  Իրավաբան.net

Հետևեք մեզ նաև Տելեգրամում