Ֆինլանդիան չի ակնկալում հարձակում Ռուսաստանի Դաշնության կողմից
Ֆինլանդիան խոստովանում է, որ ՆԱՏՕ-ի իր հնարավոր մուտքը հետևանքներ կունենա Ռուսաստանի հետ հարաբերությունների վրա, բայց իր կողմից հարձակում չի ակնկալում։ Այս մասին կիրակի երեկոյան Le Monde թերթին տված հարցազրույցում ասել է Ֆինլանդիայի եվրոպական հարցերի և գույքի կառավարման նախարար Տիտտի Թուպպուրայնենը:
Նախարարն ընդգծել է, որ Ֆինլանդիան իրավունք ունի ինքնուրույն ընտրություն կատարել, և եթե նա որոշի դիմել ՆԱՏՕ-ին անդամակցել` դա չի անի ոչ մեկի դեմ։ Նա հավելել է, որ Ֆինլանդիան ոչ մեկի վրա չի հարձակվում և իր համոզմունքն է հայտնել, որ ՆԱՏՕ-ն պաշտպանական դաշինք է։
Կարծիքներ