Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը՝ բազմամարդ խնջույք կազմակերպելու վերաբերյալ լուրերի մասին
ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն անդրադարձել է մոմուլի հրապարակմանը, որտեղ նշվոր է, որ ինքը Բերդ քաղաքում մեծ խնջույք է կազմակերպել, որին մասնակցել է ավելի քան 50 մարդ:
Չոբանյանը Facebook-ի իր էջում գրել է. «Լրատվականներից մեկը ստահոդ հրապարակում է արել իմ կողմից բազմամարդ խնջույք կազմակերպելու մասին, որոշներն էլ տարածում են այն։ Չեմ ընդունում և դատապարտում եմ հերյուրանք հրապարակելու կամ տարածելու ցանկացած փորձ, այն պատիվ չի բերում ոչ ոքի:
Կարևոր եմ համարում նշել, որ ես շատ բաց եմ բոլոր լրատվամիջոցների համար և խորհուրդ եմ տալիս նման դեպքերում ուղղակի դիմել, ինչպես անում է մեծամասնությունը։
Շնորհակալություն եմ հայտնում բոլորին, ովքեր բարձր պատասխանատվությամբ են կրում իրենց առաքելությունը»:
Կարծիքներ