«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքական ժողովը կանցկացվի Դիլիջանում

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքական ժողովը կանցկացվի Դիլիջանում

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2-րդ քաղաքական ժողովը կանցկացվի հունիս ամսին Դիլիջանում։ 

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում են կուսակցությունից՝ որոշումը կայացվել է ապրիլի 25-ին տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
 

Քննարկվել են նաև կուսակցության մարմիններում ընտրության կարգի շուրջ նախաձեռնող խմբի նիստում ներկայացված առաջարկները։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում