Անգամ համավարակի, պատերազմի պայմաններում հացահատիկի մատակարարումը Հայաստան չի դադարել. Փոխնախարար
Հայաստանը մի շարք մշակաբույսերի առումով ինքնաբավ է, ցածր ինքնաբավությամբ մշակաբույսերի բացն ամբողջությամբ լրացվում է ներմուծումներով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը:
Նա նաեւ նշել է.
« Անգամ համավարակի, պատերազմի պայմաններում հացահատիկի մատակարարումը չի դադարել:
Պահեստավորումների և քանակի սակավության վերաբերյալ արձանագրված խնդիր ևս չկա»:
Կարծիքներ