Իրանի նախկին նախագահ Ահմադինեժադը կրկին կմասնակցի նախագահական ընտրություններին

Իրանի նախկին նախագահ Ահմադինեժադը կրկին կմասնակցի նախագահական ընտրություններին

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը չորեքշաբթի օրը փաստաթղթեր է ներկայացրել գալիք նախագահական ընտրություններին մասնակցելու համար: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ISNA գործակալությանը։

Հիշեցնենք, որ Մահմուդ Ահմադինեժադը ղեկավարել է երկրի գործադիր իշխանությունը 2005-2013 թվականներին:

Օրենքի համաձայն՝ ընտրություններին մասնակցելու համար փաստաթղթեր ներկայացրած անձանց թեկնածությունները պետք է հաստատվեն Իրանի Սահմանադրության պահապանների խորհրդի կողմից 5-10 օրվա ընթացքում: Խորհրդի կողմից ընդունված թեկնածուները հայտնի կդառնան մայիսի 26-27-ը:

 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում