Սինգապուրի արտաքին գործերի նախարարությունը իր քաղաքացիներին խորհուրդ է տվել անհապաղ լքել Ուկրաինան
Սինգապուրի իշխանությունները երկրի քաղաքացիներին կոչ են արել անհապաղ լքել Ուկրաինայի տարածքը։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին ասված է երկուշաբթի գիշերը հանրապետության արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
«Ուկրաինայում և հարակից տարածքներում լարվածությունը շարունակում է աճել։ Ստեղծված իրավիճակի հետ կապված՝ Ուկրաինայի սինգապուրցիներին խորհուրդ է տրվում որքան հնարավոր է շուտ հեռանալ երկրից կոմերցիոն տրանսպորտով, քանի դեռ դրա հնարավորությունները կան», - ասվում է հաղորդագրության մեջ։
«Հակամարտության դեպքում ԱԳՆ-ն չի կարող երաշխավորել, որ կկարողանա օգնել քաղաքացիներին լքել երկիրը, Սինգապուրը դիվանագիտական ներկայացուցչություն չունի Ուկրաինայում»,- նշել են գերատեսչությունում։
Կարծիքներ