«Մենք աջակցում ենք պաշտպանական ոլորտում համագործակցությունը». Հունաստանի վարչապետ

«Մենք աջակցում ենք պաշտպանական ոլորտում համագործակցությունը». Հունաստանի վարչապետ

«Մենք աջակցում ենք նաև պաշտպանական ոլորտում համագործակցությունը՝ 2023թ. դեկտեմբերին կնքելով հատուկ պայմանագիր». այս մասին այսօր Հայաստանի վարչապետի հետ հանդիպումից հետո ասաց Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը։

«Վարչապետի հետ քննարկում ենք, թե ինչպես կարող ենք ավելի ամրապնդել մեր առևտրատնտեսական հարաբերությունները։ Քննարկեցինք նաև զարգացումները մեր տարածաշրջանում՝ արձանագրելով, որ այդտեղ ընդհանուր են մեր մոտեցումները ,և երկու երկրները հստակ դեմ են ուժի սպառնալիքի կամ ուժի բռնի կիրառմանը։ Մենք միշտ միջազգային իրավունքի կողքին ենք»,- ասաց նա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում