Առաջարկվում է ԱԱՀ-ի արտոնությունը երկարաձգել մեկ տարով՝ 2026 թ. հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 26-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի տեղեկացմամբ՝ նախագծով առաջարկվում է Հայաuտանի Հանրապետության հարկային օրենսգրքի (ՀO-165) 64-րդ հոդվածով սահմանված ավելացված արժեքի հարկի արտոնությունը երկարաձգել մեկ տարով՝ 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8702 40 000, 8703 80 000 և 8711 60 ծածկագրերին դասվող և 2023 թվականի դեկտեմբերի 31-ից հետո թողարկված՝ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների (այդ թվում՝ ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող) «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպումը կամ ֆիզիկական անձանց կողմից որպես անձնական օգտագործման տրանսպորտային միջոց ներմուծումը և ազատ շրջանառության նպատակով բացթողնումը կամ ԵԱՏՄ անդամ պետություններից ներմուծումը կամ ՀՀ տարածքում օտարումը:
Նախարարը պատասխանել է պատգամավորների հարցերին:
Առաջարկներ են ներկայացրել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը: Դրանք կքննարկվեն առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում:
Նախագծին հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել:


Կարծիքներ