Շախմատի կանանց առաջնության մեկնարկում հաղթեց 4 շախմատիստ

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացան Հայաստանի կանանց առաջնության անդրանիկ տուրի հանդիպումները:
Այս տուրում Մարիա Գևորգյանը հաղթեց Ասիա Եդիգարյանին, Աստղիկ Հակոբյանը` Նվարդ Հայրապետյանին, Արփինե Գրիգորյանը` Սուսաննա Գաբոյանին, Նարինե Գասպարյանը` Պոլինա Կոբակին:
Իրենց պարտիան ոչ-ոքի ավարտեցին Աննա Խաչատրյանը և Վերոնիկա Խաչատրյանը:
Երկրորդ տուրում կմրցեն հետևյալ զույգերը` Վերոնիկա Խաչատրյան-Նվարդ Հայրապետյան, Ասիա Եդիգարյան-Աստղիկ Հակոբյան, Կոբակ Պոլինա-Մարիա Գևորգյան, Արփինե Գրիգորյան-Նարինե Գասպարյան, Աննա Խաչատրյան-Սուսաննա Գաբոյան:
Հայաստանի կանանց շախմատի 78-րդ առաջնությունը բաղկացած է 9 տուրից և կեզրափակվի հունվարի 21-ին:
Կարծիքներ