Զորականում ուսանողին ծեծի ենթարկած դեռահասներն ազատության մեջ են. դատարանը մերժել է կալանքը երկարաձգելու միջնորդությունը

Զորականում ուսանողին ծեծի ենթարկած դեռահասներն ազատության մեջ են. դատարանը մերժել է կալանքը երկարաձգելու միջնորդությունը

Նոյեմբերի 27-ի երեկոյան համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում էր, թե ինչպես են մի խումբ դեռահասներ դաժան ծեծի և նվաստացման ենթարկում մեկ այլ տղայի։ Օգտատերը նաև գրել էր, որ բռնության ենթարկողները Զորականի դպրոցի բարձր դասարանի աշակերտներ են, իսկ ծեծի ենթարկվողը՝ Նոյեմբերյանի պետական քոլեջի երիտասարդ:

ՀՀ քննչական կոմիտեից 1lurer.am-ին հայտնեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, քննիչի կողմից խափանման միջոց կալանք ընտրելու միջնորդություն է ներկայացվել դատարան։

«Դեպքի մասնակիցներից մեկի նկատմամբ դատարանը խափանման միջոց է ընտրել մեկամսյա կալանքը, 3-ի նկատմամբ կիրառվել է կալանք՝ 20-օրյա ժամկետով, մեկ անձի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը: Խափանման միջոցները լրանալու ժամանակ Քննչական կոմիտեն երկարաձգելու միջնորդություն է ներկայացրել դատարան, ինչը մերժվել է: Միայն մեկի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն՝ բացակայելու արգելք»,- հայտնեցին Քննչական կոմիտեից:   

Նշենք, որ դեպքը նոր չէ, տեղի է ունեցել սեպտեմբեր ամսին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում