Պենտագոնը հայտարարել է, որ ՉԺՀ-ն ռազմական հզորությամբ շուտով կարող է շրջանցել Ռուսաստանին և ԱՄՆ-ին

Պենտագոնը հայտարարել է, որ ՉԺՀ-ն ռազմական հզորությամբ շուտով կարող է շրջանցել Ռուսաստանին և ԱՄՆ-ին

Չինաստանն ունակ է առաջիկա տարիներին ռազմական հզորությամբ առաջ անցնել Ռուսաստանից և ԱՄՆ-ից։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս տեսակետը հայտնել է ԱՄՆ Զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի փոխնախագահ, գեներալ Ջոն Հայթենը։

Նրա կարծիքով՝ Չինաստանի շարժման տեմպերը ռազմական զարգացման մեջ պարզապես ճնշող են:

«Նրանք կգերազանցեն Ռուսաստանին և ԱՄՆ-ին, դա տեղի կունենա, եթե մենք ինչ-որ բան չանենք այս իրավիճակը փոխելու համար»,- ասել է Հայթենը։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում