Իտալիան արգելել է ձեռքի ուղեբեռ տեղափոխել ինքնաթիռներում
Իտալիայի իշխանությունները հայտարարել են, որ արգելվում է ձեռքի ուղեբեռ տեղափոխել բոլոր ազգային և միջազգային չվերթների ժամանակ:
Ինչպես փոխանցում է Корреспондент-ը, Քաղաքացիական ավիացիայի ազգային վարչությունը հայտարարել է, որ արգելում է ինքնաթիռի սրահի դարակներն օգտագործելը ցանկացած տեսակի ուղեբեռի համար: Փոքր պայուսակները և առարկաները, որոնք հնարավոր է դնել նստարանի կողքին՝ ձեռքի տակ, թույլատրվում են:
Այս միջոցառումն ուղղված է վայրէջքի և թռիչքի մեկնարկի ժամանակ միջանցքներում մարդկանց կուտակումները բացառելու համար, քանի որ կառավարությունը ձգտում է սահմանափակել «Քովիդ-19»-ի տարածման վտանգը:
Ուղևորներն այսուհետ ստիպված կլինեն ձեռքի ուղեբեռը թողնել օդանավի բեռնախցիկում: Նշվում է, որ ուղևորները ստիպած չեն լինի հավելյալ գումար վճարել ուղեբեռը հանձնելու համար:
Կարծիքներ