Անկարայում հանդիպել են Հունաստանի արտգործնախարարն ու Թուրքիայի նախագահը
Թուրք-հունական հարաբերությունները վերականգնելու նպատակով Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասն Անկարայում հանդիպել է Թուրքիայի նախագահ Էրդողանի և արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ: Այս մասին տեղեկանում ենք Greek Reporter-ից:
Սա առաջին այցն է 2020-ին երկու երկրների միջև տեղի ունեցած ծովային սահմանների և Արևելյան միջերկրածովյան տարածաշրջանում էներգետիկ հետազոտությունների իրավունքի շուրջ վեճի պատճառով երկկողմ հարաբերությունների սրացումից հետո:
Նախքան հանդիպումը Հունաստանի արտգործնախարարը հայտարարել էր, որ այնքան էլ լավատեսական տրամադրվածություն չունի, սակայն երկու երկրներն առնվազն երկխոսելու հնարավորություն պետք է ունենան՝ տրամաբանության և օրենքի համատեքստում:
Կարծիքներ