Ջոնաթան Լաքոտնն այցելել է «Մեծամոր» արգելոց-թանգարան

Ջոնաթան  Լաքոտնն  այցելել  է  «Մեծամոր»  արգելոց-թանգարան

Ջոնաթան Լաքոտնն այցելել է «Մեծամոր» արգելոց-թանգարան

«Մեծամոր» պատմահնագիտական թանգարանում հյուրընկալվել էր Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ ու լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտը։ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանի և տնօրենի տեղակալ Արկադի Օսիպովի ուղեկցությամբ բարձրաստիճան հյուրը շրջել է արգելոց-թանգարանում՝ ծանոթացել Մեծամորի հնավայրի պատմությանը, պեղումների արդյունքում հայտնաբերված ու արգելոց-թանգարանում ցուցադրվող հնագիտական հարուստ նյութին։

Արա Թարվերդյանը Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ ու լիազոր դեսպանին է նվիրել ՊՈԱԿ-ի հրատարակած «Մեծամոր» գրքույկը։

Ջ․ Լաքոտը շնորհակալություն է հայտնել հետաքրքիր ու բովանդակալից էքսկուրսիայի համար։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում