Զելենսկու լեգիտիմությունն ավարտվել է․ Պուտին
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու լեգիտիմությունն ավարտվել է, այս մասին ռուս-բելառուսական բանակցություններին հաջորդած մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Անդրադառնալով Ուկրաինայի հետ բանակցությունների թեմային՝ Պուտինն ասել է. «Ռուսաստանը երբեք չի հրաժարվել Ուկրաինայի հետ բանակցություններից»։ Նա նշել է, որ 2022 թվականի Ստամբուլի համաձայնագրերը հարմար են և՛ Կիևին, և՛ Մոսկվային։
«Ռուսաստանը պատրաստ է շարունակել բանակցություններն Ուկրաինայի հետ, բայց մենք կարող ենք վերադառնալ դրանց՝ արդեն ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա։ Ռուսաստանը ելնում է նրանից, որ Զելենսկու լեգիտիմությունն ավարտված է»,- հավելել է նա։
ՌԴ ղեկավարն ընդգծել է, որ Ռուսաստանն Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելիս պետք է հասկանա, թե ում հետ կարող է և պետք է գործ ունենա փաստաթղթեր ստորագրելիս։
Ուկրաինայի նախագահական ընտրությունները պետք է կայանային 2024 թվականի մարտին։ Դրանք չեն իրականացվել երկրում գործող ռազմական դրության պատճառով։
Կարծիքներ