Վահան Բիչախչյանը դուբլի հեղինակ է դարձել «Ժիլինայի» կազմում
Ֆուտբոլի Սլովակիայի առաջնությունում «Ժիլինան» ու «Զլատա-Մորավցեն» խաղարկեցին Կոնֆերենցիալ լիգայի անդրանիկ առաջնության ուղեգիրը:
«Ժիլինայից» մեծ կամային ջանքեր պահանջվեցին այս խաղում հաղթելու համար: Խաղի ընթացքում Վահան Բիչախչյանի թիմը պարտվում էր 0-2 հաշվով: 42-րդ րոպեին ու առաջին խաղակեսի հիմնական ժամանակին ավելացրած 7-րդ րոպեին հենց Բիչախչյանը 2 անգամ դիպուկ իրացրեց 11 մետրանոց հարվածները: Հիմնական ժամանակն այդպես էլ ավարտվեց: Լրացուցիչ ժամանակի 11-րդ րոպեին Ջիբրիլը խփեց իր թիմի հաղթական գնդակն ու դրեց խաղի վերջակետը՝ 3-2:
«Ժիլինան» հաղթեց ու նվաճեց Կոնֆերենցիալ լիգայի ուղեգիր:
Կարծիքներ