Պուտինն ու Զելենսկին Պեկինում չեն հանդիպի
«Կորոնավիրուսային սահմանափակումների պատճառով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 4-ին Պեկինի Օլիմպիական խաղերի բացման ժամանակ նախատեսված երկկողմ հանդիպումներ չի ունենա»։ Այս մասին հայտարարել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նա հավելել է, որ հանդիպում նախատեսված չէ նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։
«Այնուամենայնիվ, մենք չենք կարող ամբողջությամբ բացառել դա»,- ասել է Պեսկովը։
Ավելի վաղ Չինաստանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը մտադիր է հանդիպումներ ունենալ համաշխարհային առաջնորդների հետ, ովքեր փետրվարի 4-ից 6-ը կժամանեն Պեկինի օլիմպիական խաղերին։
Կարծիքներ