Վարդան Բիչախչյանը ճանաչվել է Հայաստանի առաջնության լավագույն մարզիչ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի՝ 2020/2021 մրցաշրջանի լավագույն մարզիչ» անվանակարգում քվեարկության արդյունքները: Այս մասին hաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
Հավաքելով 71 միավոր՝ մրցաշրջանի լավագույն մարզիչ է ճանաչվել Հայաստանի գավաթակիր Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը: 46 միավորով երկրորդ տեղը զբաղեցրել է Երևանի «Նոայից» «Արարատ-Արմենիա» տեղափոխված Դմիտրի Գունկոն:
38 միավորով լավագույն եռյակը եզրափակել է Հայաստանի նոր չեմպիոն «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը, որն ավարտված մրցաշրջանում գլխավորել է նաև «Ուրարտուն»:
Կարծիքներ