Փորձագետները կազմել են 2021 թվականին աշխարհում կյանքի համար լավագույն քաղաքների վարկանիշը
Օքլենդն ստացել Է կյանքի որակի մակարդակով աշխարհի լավագույն քաղաքի տիտղոսը եւ գլխավորել բրիտանական The Economist հանդեսի Economist Intelligence Unit (EIU) վերլուծական ստորաբաժանման վարկանիշը: Global Liveability Index 2021 զեկույցը հունիսի 9-ին ներկայացվել Է EIU ընկերության կողմից:
Նոր Զելանդիայի խոշորագոյն քաղաքը գերազանցել Է Օսակային եւ Ադելաիդային մոլորակի 140 լավագույն քաղաքների վարկանիշում: Մասնագետներն աշխարհի քաղաքներում գնահատել եւ համեմատել են կյանքի որակի մակարդակը մի քանի ցուցանիշներով. զարգացման կայունությունը, մշակույթը, Էկոլոգիան, առողջապահությունը, կրթությունը եւ ենթակառուցվածքը: Օքլենդն ստացել Է 96 բալ՝ 1,8 բալով ավելի, քան Օսական (Ճապոնիա): Հաջորդ տեղերն զբաղեցրել են Ադելաիդան (Ավստրալիա)՝ 94 բալով, Վելինգտոնը (Նոր Զելանդիա) եւ Տոկիոն (Ճապոնիա)՝93,7 բալ եւ Փերտը (Ավստրալիա)՝ 93,3 բալ:
Նաեւ աշխարհի առաջին 10 լվագույն քաղաքների մեջ են մտել Շվեյցարիայի Ցյուրիխը եւ Ժնեւը, որոնք զբաղեցրել են համապատասխանաբար յոթերորդ եւ ութերորդ տեղերը, Ավստրալիայի Մելբուռնը, որը երկրորդից իջել Է իններորդ տեղը, եւ Բրիսբենը, որը եզրափակել Է առաջատարների տասնյակը: Ասիա - խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ութ քաղաքներ հայտնվել են առաջին տասնյակում, մինչդեռ Եվրոպայի եւ Կանադայի մեգապոլիսներն զգալիորեն զիջել են իրենց դիրքերը խիստ սահմանափակումների հետեւանքների պատճառով:
Օքլենդը բարձրացել Է առաջին տեղը, քանի որ իշխանությունները հաջողությամբ են զսպել COVID-19-ի տարածումը՝ քաղաքին թույլ տալով մնալ բաց, ինչն Էլ ապահովել Է բարձր գնահատակաները»,- նշել են վարկանիշի հեղինակները: Ցուցակում վերջին տեղն զբաղեցրել Է Դամասկոսը (Սիրիա), իսկ դրանից առաջ տեղեր են զբաղեցրել Լագոսը (Նիգերիա), Փորտ Մոսբին (Պապուա - Նոր Գվինեա) եւ Դաքան (Բանգլադեշ), հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ