Կոլումբիան ԱՄՆ-ի իշխանություններին է հանձնել «Ծովածոցի կլան» թմրակարտելի պարագլխին

Կոլումբիան ԱՄՆ-ի իշխանություններին է հանձնել «Ծովածոցի կլան» թմրակարտելի պարագլխին

Կոլումբիայի իշխանությունները «Ծովածոցի կլան» թմրակարտելի պարագլուխ Օտոնիել մականունով Անտոնիո Ուսուգային հանձնել Է ԱՄՆ-ի Թմրանյութերի դեմ պայքարի վարչությանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է CNN Espanol-ը: Այդ տեղեկատվությունը հաստատում Է Կոլումբիայի նախագահ Իվան Դուկեն:

Կոլումբիայի պաշտպանության նախարարության հայտարարության համաձայն, Օտոնիելը արտահանձնվելու Է ԱՄՆ-ին, որտեղ նա հետախուզվում Է թմրանյութերի առեւտրի մեջ մեղադրանքով:

Ուսուգան Կոլումբիայում ձերբակալվել Է անցյալ տարվա հոկտեմբերին: Կոլումբիայի գլխավոր դատախազության դոսիեից հետեւում Է, որ Ուսուգային ձերբակալելու պահին առնվազն 122 կալանագիր Է տրվել թմրանյութերի առեւտրի, հանցագործություններ, սպանություններ կատարելու նպատակով համաձայնություն տալու եւ փողերի լվացման մեջ մեղադրանքներով:

Կոլումբիայի ոստիկանությունը եւ Դուկեն Օտոնիելին համարել են ամենավտանգավոր թմրավաճառներից մեկը: Ուսուգան ձերբակալվելուց հետո իրեն մեղավոր չի ճանաչել առաջադրված մեղադրանքներով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում