Արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանություն. ՄԻՊ-ը՝ ԼՂ ներկայացուցչության մոտ ակցիայից բերման ենթարկելու դեպքի մասին
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում տեղեկություն է ստացվել առ այն, որ Հայաստանում Լեռնային Ղարաբաղի մշտական ներկայացուցչության մոտ տեղի ունեցող բողոքի ակցիայի մի քանի մասնակից բերման է ենթարկվել:
«Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժին:
Այս պահին ուսումնասիրվում են նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները, բաժնում տվյալ անձանց իրավունքների ապահովման վիճակը, տեղի են ունենում առանձնազրույցներ:
Մարդու իրավունքների պաշտպանը կոչ է անում ցուցաբերել զսպվածություն և զերծ մնալ բռնության ցանկացած դրսևորումից»,- նշվում է ՀՀ ՄԻՊ-ի տարածած հայտարարության մեջ:
Կարծիքներ