Ըստ ԱՀԿ-ի՝ օմիկրոն շտամով վարակվածների թիվը կրկնապատկվում է երկու-երեք օրը մեկ
Օմիկրոն շտամը շատ արագ է տարածվում, և դրանով վարակվածների թիվը կրկնապատկվում է երկու-երեք օրը մեկ։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին Sky News-ին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հատուկ բանագնաց Դեյվիդ Նաբարոն ։
Նաբարոն այս առումով չի բացառել կորոնավիրուսից մահացության աճը՝ նշելով, որ մոտ ապագայում խնդիրն ավելի լուրջ կդառնա։
Կորոնավիրուսի այլ տարբերակների համեմատ օմիկրոն շտամի տարածման ավելի բարձր տեմպը, ըստ ԱՀԿ-ի, կհանգեցնի հոսպիտալացումների թվի աճին և բուժաշխատողների և առողջապահական համակարգերի բեռի ավելացմանը։ Դա իր հերթին կարող է մահացության աճի պատճառ դառնալ, նշում են մասնագետները։
Կարծիքներ