Կորոնավիրուսի նոր շտամն արդեն հայտնաբերվել է եվրոպական 8 երկրներում

Կորոնավիրուսի նոր շտամն արդեն հայտնաբերվել է եվրոպական 8 երկրներում

Կորոնավիրուսի նոր շտամով վարակվելու դեպքեր հաստատվել են արդեն եվրոպական 8 երկրներում: Այդ մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Հանս Կլյուգեն: Նա ասել է, որ պետք է խստացնել առկա հակահամաճարակային միջոցառումները՝ պետք է շարունակել սոցիալական հեռավորություն պահել  ու պարտադիր դիմակ դնել:

ԱՀԿ ներկայացուցչի խոսքով՝ պետք է զգոն լինել, քանի դեռ կորոնավիրուսի նոր շտամն ուսումնասիրության փուլում է: Ընդ որում՝ ԱՀԿ տնօրենը նշել է, որ վարակի նոր շտամմն ավելի շատ տարածվում է երիտասարդների շրջանում:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսային վարակի նոր շտամը բոլորովին վերջերս  հայտնաբերվեց Մեծ Բրիտանիայում: Հայտնի է, որ կորոնավիրուսի մուտացիան ավելի արագ է տարածվում, ավելի վարակիչ է, սակայն դեռ պարզ չէ, դրանով վարակվելիս հիվանդության ընթացքն ավելի ծա՞նր է լինում, թե՞ ոչ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում