Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներ համալրվեցին նոր բակային տարածքներով (լուսանկարներ)

Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներ համալրվեցին նոր բակային տարածքներով (լուսանկարներ)

Քաղաքային հարմարավետ միջավայրի ստեղծմանն ուղղված ծրագրերի արդյունքում 2020 թվականին Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներ համալրվեցին նոր բակային տարածքներով։

Բարեկարգման ծրագրերում ներառված բակերի վերանորոգման և անհրաժեշտ գույքով համալրման աշխատանքներին անմիջական մասնակցություն ունեցան նաև այդ հասցեներում բնակվող բնակիչները, ովքեր մեծ սրտացավությամբ մասնակցեցին աշխատանքների նախագծման ընթացքին։

Այգեստան 9-րդ փողոց, 21 շենքի բարեկարգված բակն է՝ նոր ճեմուղիներով, լուսավորության նոր ցանցով, խաղահրապարակն առանձնացնող ճաղաշարերով։ Բակային այս հատվածում ստեղծվել են նաև նոր կանաչապատ հատվածներ, բակային տարածքը համալրվել է նստարաններով, աղբամաններով և մանկական խաղերով։

Այս բակը վարչական շրջանի 2020 թվականի բարեկարգման ծրագրով շահագործման հանձնված բակերից մեկն է։

#Ամփոփում_ենք_2020_թվականը

#ԲարեկարգԿենտրոն

Հետևեք մեզ նաև Տելեգրամում