Մերկելը Լուկաշենկոյի հետ զրույցում հրաժարվել է ընդունել միգրանտների
Գերմանիայի կանցլերի պաշտոնակատար Անգելա Մերկելը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ զրույցում հրաժարվել է միգրանտներ ընդունել բելառուսալեհական սահմանից՝ նշելով, որ խոսք է գնում եվրոպական խնդրի մասին , որը Գերմանիան միայնակ չի լուծում, Ria.ru-ին հայտնել է Գերմանիայի նախարարների կաբինետի աղբյուրը։
Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում մի քանի հազար միգրանտներ են կուտակվել Բելառուսի և Լեհաստանի սահմանին՝ ԵՄ երկրներ անցնելու հույսով։ Լեհաստանի իշխանությունները ուժեղացրել են սահմանային անվտանգությունը, ներգրավել են զինվորականներին և կանխել անօրինական ներգաղթյալների՝ երկիր մուտք գործելու փորձերը։ Նշենք, որ միգրացիոն ճգնաժամի մեջ մեղադրում են Մինսկին: Այս բոլոր մեղադրանքները Բելառուսը հերքում է՝ պնդելով, որ Լեհաստանը բռնի կերպով արտաքսում է միգրանտներին։
Կարծիքներ