Իրանում երկրաշարժից տուժել է 70 մարդ, կա մեկ զոհ

Իրանում երկրաշարժից տուժել է 70 մարդ, կա մեկ զոհ

Իրանի շտապ բժշկական օգնության ազգային կազմակերպության ղեկավար Ջաֆար Միադֆարը հայտարարել է, որ կիրակի կեսօրին Հորմուզգանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժել է 70 մարդ։

Ինչպես տեղեկացնում է ԻՌՆԱ գործակալությունը, Միադֆարը հայտնել է, որ տուժածներից 48-ը դուրս են գրվել հիվանդանոցից, նրանցից 22-ը գտնվում են բժիշկների հսկողության տակ, իսկ մեկ մարդ, զոհվել է։

Իրանի հարավային Հորմուզգան նահանգի Ֆին քաղաքում կիրակի 6,4 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Դրան մեկ րոպե անց հաջորդել է 6,3 մագնիտուդ հզորությամբ հետցնցում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում