Հարավային Կորեան իրականացրել է բալիստիկ հրթիռների հաջողված փորձարկում
 
            Հարավային Կորեայի զինված ուժերը հաջողությամբ իրականացրել են երկու սուզանավից բալիստիկ հրթիռների (SLBM) փորձնական արձակումները։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Yonhap գործակալությունը՝ հղում անելով կառավարությունում իր աղբյուրներին:
Արձակումներն իրականացվել են Դեղին ծովում՝ 20 վայրկյան ընդմիջումներով: Հրթիռները անցել են 400 կմ տարածք ու հաջողությամբ խոցել պայմանական թիրախները: Yonhap-ի փոխանցմամբ, փորձարկումը ցույց է տվել, որ առաջիկայում այս հրթիռները կարող են ներառվել սպառազինության մեջ:


 
			 
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
        
Կարծիքներ