Մետրոպոլիտենի պահպանության բաժին բերման ենթարկվածի մոտ թմրանյութ, կռփազենք ու դանակ է հայտնաբերվել
Նոյեմբերի 17-ին ոստիկանության մետրոպոլիտենի պահպանության բաժնի ոստիկանները, իրացնելով օպերատիվ տվյալները, մետրոյի կայարաններից մեկի նախասրահում հայտնաբերել ու կասկածանքով բաժին բերման են ենթարկել մի երիտասարդի։ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի 18-ամյա բնակչի խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգված, նույն զանգվածի հետքերով կաթուցիչ, կռփազենք ու գաղտնի փականով դանակ։ Բերման ենթարկվածի հայտնածով՝ հայտնաբերվածը թմրանյութ է։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարծիքներ