Չիլիում 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Չիլիում 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել. Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Ըստ աղբյուրի՝ էպիկենտրոնը գտնվել է Լա Սերենա քաղաքից 123 կմ հյուսիս-արեւմուտք, որտեղ ապրում է 154 հազար մարդ։ Օջախն ընկել է 30 կմ խորության վրա։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
Կարծիքներ